Ընտրությունները խաղաղ եւ անվտնագ միջավայրում անցան եւ համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Այս մասին ասուլիսին լրագրողներին  ասաց «ENEMO» ընտրություններին դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանցի պատվիրակության ղեկավար Զլատկո Վույովիչը, որը ներկայացրեց ընտրությունների ժամանակ նրանց կողմից անցկացված մոնիթորինգի նախնական արդյունքները:

Նրա խոսքով, սա հուսադրող է, հատկապես երբ խոսքը քաղաքական համակարգի կայացման մասին է՝ ազնիվ ընտրությունների անցկացման տեսանկյունից:

«Նախընտրական քարոզարշավը հանգիստ միջավայրում անցավ, իսկ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուրը կարողացավ արտահայտել իր կամքը», - ասաց Վույովիչը:

Ընդ որում, նա նշեց, որ եթե անգամ խախտումներ կային, ապա դրանք հիմնականում տեղեկատվության պակասից էին: Վույովիւչն ընդգծեց, որ իր նախնական եզրակացություններով ընտրությունները հաջող են անցել:

«Մենք հույս ունենք, որ նոր Ազգային ժողովը կզբաղբի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով: Եթե այդ բարեփոխումները չլինեն, ապա հաջորդ ընտրությունները վտանգված կլինեն», - ասաց նա: