Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ, փոխանցում է «Sputnik-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի նախագահի մամուլի ծառայությանը։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույցում նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները դրական կանդրադառնան Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման վրա։
Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին Հայաստանում նախատեսված բարեփոխումների իրականցման ճանապարհին եւ հույս հայտնել, որ Հայաստանի ու Վրաստանի պատմական բարեկամությունը եւ հարաբերությունները էլ ավելի կխորանան։
Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին շնորհավորանքի եւ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար եւ հայտարարել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Վրաստանի աջակցությունը՝ որպես բարեկամական երկիր եւ հուսալի գործընկեր։





























