Հանրապետական Էդվարդ Ռոյսը դարձել է Կոնգրեսում Հայաստանին սատարող խմբի նոր համանախագահ։ Ինչպես հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA), կոնգրեսականը հայտարարել է, որ հաճույքով ընդունում է այդ պաշտոնում նշանակվելու առաջարկությունը։
Կոնգրեսականին ներկայացնելով նոր պաշտոնում՝ սենատոր Մարկ Կիրկը վստահություն է հայտնել, որ Ռոյսը հետեւողական կլինի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության հարցերում։
ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանն ի հերթին ողջունել է նոր համանախագահին՝ ավելացնելով, որ նա կշարունակի Հայաստանին սատարող խմբի համանախագահներ Ջոն Պորտերի եւ Ջո Նոլենբերգի, Մարկ Կիրկի եւ Ֆրենկ Փալոունի գործունեությունը։





























