Իրանում առկա իրավիճակը հեռու է հեղափոխական լինելուց։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, Իրանի իշխանություններին կհաջողվի հաղթահարել ներքաղաքական լարվածությունը, քանի որ այդ երկրի ղեկավարությունը վստահության քվեի հետ կապված խնդիրներ չունի։ «Իրանական հանրության մեծ մասը սատարում է երկրի ներկայիս ղեկավարությանը»,- նկատեց փորձագետը։
Նա նաեւ նշեց, որ Իրանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական հուզումները արժե դիտարկել արտաքին գործոնների համատեքստում։ Սակայն Ոսկանյանն ասաց, որ Իրանում առկա իրավիճակը ճիշտ չի լինի համեմատել Եգիպտոսում եւ Թունիսում առկա իրավիճակի հետ։





























