Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում զինված գրոհայինների կողմից հարձակում է եղել խոշոր Kabul bank մասնավոր առեւտրային բանկի մասնաճյուղի վրա: Արդյունքում ութ մարդ զոհվել է, մոտ 60-ը` վիրավորվել:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությանն Աֆղանստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ յոթ գրոհայինները, որոնցից երեքը մահապարտ-ահաբեկիչներ, բանկի վրա հարձակվել են այն ժամանակ, երբ իրավապահ մարմինների աշխատակիցներն այնտեղ աշխատավարձ էին ստանում:





























