Կարեւոր է`հեղափոխության միջոցով հասնենք նրան, որ Սահակաշվիլին հեռանա եւ Վրաստանում իսկապես ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն, այդ մասին «Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարերել է «Կորեսպոնդենտ»-ին տված հարցազրույցում:
Այն հարցին, թե, երբ կդառնա խորհրդարանի նախկին նախագահը Վրաստանի նախագահ, Բուրջանաձեն ընդգծել է, որ դա վրաց ժողովրդի որոշելիքն է` հեղափոխությունից ու թափանցիկ ընտրություններից հետո:
«Ժողավրդավարական շարժում» կուսակցության առաջնորդը նաեւ նշել է, որ Վրաստանը կարիք ունի աջակցության, ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլեւ ժողովրդական ոլորտում:
«ԱՄՆ-ը, չնայած ռազմական գործընկեր լինելուն, չի պատրաստվում աչք փակել, եթե պետությունում ժողովրդավարությունը բացակայում է»,- հավաստիացրել է Բուրջանաձեն:





























