Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գյուղատնտեսության նախարար Բակուր Կվեզերելիի հետ այցելել է ցորենի վերամշակման Թբիլիսիի կոմբինատ եւ ծանոթացել ալյուրի պաշարների հետ, հայտնում են վրացական հեռուստաընկերությունները։
«Վրաստանում ցորենի դեֆիցիտի վտանգ չկա։ Մինչեւ նոր բերքահավաք երկրում առկա ցորենի քանակը կբավարարի»,- նախագահին ասել է Կվեզերելին։
Նախարարի տվյալներով, ներկայումս Փոթիի նավահանգստում սկսվում է 5 հազար տոննայի ցորենի բեռնաթափումը, եւս 22 տոննա ցորեն կներկրվի Ուկրաինայից, 5 հազար տոննա՝ Ղազախստանից։




























