Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ոստիկանության աշխատակիցը սպանել է մարդատար ավտոմեքենայի ուղեւորուհուն, քանի որ վարորդը չի արձագանքել ճանապարհային ոստիկանի` մեքենան կանգնեցնելու պահանջին:
«Քանի որ մեքենան վթարային իրավիճակ էր ստեղծել, ոստիկանության աշխատակիցը որոշել է օգտագործել հաշվեցուցակային զենքը: Նա երկու անգամ նախազգուշական կրակոց է արձակել, որից հետո կրակել է ետեւի ձախ անիվին: Այդ պահին էլ մեքենան թափահարվել է, եւ գնդակը վիրավորել է 20-ամյա ուղեւորուհուն: Աղջիկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին»,-ասվում է ՌԴ քննչական հանձնաժողովի քննչական վարչության հաղորդագրության մեջ: Նշված փաստով հետաքննչական մարմինները ստուգումներ են իրականացնում:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն` «տրանսպորտային միջոցի ղեկին գտնվող անձը փորձել է մեքենան քշել ոստիկանների վրա»:





























