Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Արցախի Հանրապետությունում գործող մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է երիտասարդական կազմակերպությունների դերը մեր հանրապետության կյանքում եւ  ընդգծել նրանց գործունեության ակտիվացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Այնուհետեւ Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում Սուրբ Սարգսի հիշատակության տոնին նվիրված միջոցառմանը: