Դեկտեմբերի 11–ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքից Հայաստան են տեղափոխել անխնամ մնացած հայազգի երեխային։

Երեք ամսական Անիի մայրը ծննդատանը նրանից հրաժարվելու դիմում էր գրել, նրա նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվել և որդեգրման համաձայնություն տալուց հետո թողել երեխային ծննդատան ու հեռացել։

Երեխան ՀՀ քաղաքացի է։