Բահրեյնի պրոֆմիությունները եւս պատրաստվում են համընդհանուր գործադուլի: Հազարավոր աշխատավորներ կմիանան ցուցարարներին մայրաքաղաք Մանամայի Մարգարտե հրապարակում:

Անկարգություններ թույլ չտալու համար իշխանությունները գնացել են զիջումների: Արքայազն Սալման ալ Խալիֆի հրամանով զինվորականներն ու ոստիկանները լքել են հանրահավաքների հիմնական վայրը: Փետրվարի 20-ին ընդդիմությունը կներկայացնի իր պահանջների ամբողջական ցանկը: Vesti.ru-ի փոխանցմամբ` քաղաքական ղեկավարությունն արդեն հայտարարել է երկխոսության պատրաստակամության մասին:

Մարգարտե հրապարակում շուրջ 40 հազար մարդ վրան է խփել եւ պատրաստվում են մնալ մինչեւ վերջ: Տարերային հանրահավաքներում ընդդիմության առաջնորդները հիշեցնեւմ են Եգիպտոսում եւ Թունիսում ցուցարարների հաջողության եւ իրենց  համախոհների գերագույն խնդրի` ողջ Մերձավոր Արեւելքին օրինակ ցուց տալու մասին:

Ցուցարարների հիմնական պահնաջներն են` վարչապետ շեյխ Խալիֆ ալ Խալիֆի հրաժարականը, որը Բահրեյնի թասգավորի ազգականն է եւ կառավարությունը ղեկավարում է արդեն  40 տարի: Այնուհետեւ` քաղբանտարկյալների ազատ արձակում, կոռուպցիայի դեմ պայքար, լայն իրավունքների տրամադրում շիա մեծամասնությանը, համապատասխան փոփոխություններ Սահմանադրությունում:

Բահրեյնում Միացյալ Թագավորության նախկին դեսպան Հարոլդ Ուոքերը կարծիք է հայտնել, թե Բահրեյնի բնակչության միջեւ գոյություն ունեցող պառակտումն արտացոլված է նաեւ ուժային կառույցների ներսում: Ոստիկանության եւ հատուկնշանակայինների միջուկը տարբեր երկրներից վարձկան-սուննիներն են, իսկ բանակը ներկայացնում է տեղի շիա մեծամասնությունը: Իշխանությունները ստիպված են բալանսավորել այդ վիճակը: