Բրազիլիայի Մասեյո քաղաքում վարորդը մեքենան մխրճել է կառնավալային երթը փորձարկող մարդկանց խմբի մեջ: Միջադեպի արդյունքում տուժել է 18 մարդ, որից տասին հոսպիտալացրել են: Lenta.ru-ի փոխանցմամբ` նրանցից մեկը` 14-ամյա հղի աղջիկը, ծայրահեղ վիճակում է եւ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում:
Պարզվել է, որ շտապօգնության կայանում աշխատող 43-ամյա վարորդը հարբած է եղել: Չսպասելով ոստիկանների գալուն`ամբոխը ծեծի է ենթարկել նրան եւ այրել մեքենան: Կատարվածի մեղավորը ձերբակալված է:
Նշենք, որ Բարզիլիայում կառնավալի փորձերն սկսվում են դրա սկզբից մեկ ամիս առաջ: Այս տարի այն տեղի կունենա մարտի 4 -8-ը:





























