Sentry Aloha զորավարժությունների ժամանակ Hawker Hunter ամերիկյան կործանիչն ընկել է ջուրը, գրում է MIGnews-ը՝ վկայակոչելով ABC-ին и Korrespondent.net-ին:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Հոնոլուլուի օդանավակայանից թռչելուց ընդամենը մի քանի րոպե անց:

Վթարի ժամանակ 47-ամյա օդաչուն հասցրել է կատապուլտվել, սակայն լրջորեն վնասվել է: Նրան միանգամից հոսպիտալացրել են:

Վթարից հետո Հոնոլուլու օդանավակայանի բոլոր թռիչքները անվտանգության նկատառաումներից դադարեցվել են: Այս պահին ավիահաղորդակցությունը վերականգնվել է:

Մինչդեռ, հայտնի չէ, թե արդյոք  կործանված ինքնաթիռում էլի մարդ կար: