Գերմանացի երկու լրագրողներ` Մարկուս Հելվիգը եւ Յենս Կոհն ազատ են արձակվել իրանական բանտից:
Նրանք իրանական բանտում էին հոկտեմբերի 10-ից մի հարցազրույցի պատճառով, որը վերցրել էին դավաճանության եւ ամուսնուն սպանելու համար քարկոծելու միջոցով մահվան դատապարտված կնոջ` Սաքինե Աշտիանի որդուց եւ փաստաբանից:
Իրանական Fars գործակալության փոխանցմամբ`դատարանը լրագրողների պատժաժամկետը փոխարինել է տուգանքով` յուրաքանչյուրի համար գանձելով 500 հազ. դոլար: Ազատ արձակվելուց անմիջապես հետո լրագրողները մեկնել են Թեհրան:
Հաղորդվում է, որ ավելի վաղ Իրան էր այցելել Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելեն` Բեռլինի եւ Թեհրանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր քննարկելու նպատակով:





























