Իրանի ընդդիմությունը կոչ է արել համախոհներին փետրվարի 20 –ին բողոքի ակցիաներ անցկացնել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում:
Ըստ Associated Press-ի`ընդդիմադիրները պահանջում են պայքարել «կրոնական դիկտատուրայի» դեմ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Իրանում փետրվարի 14-ին անցկացված «ցասման օրվա» ժամանակ ոստիկանության հետ բախման արդյունքում երկու ցուցարար էր զոհվել:
Իրանի խորհրդարանականները պահանջել էին պատժել ընդդիմության առաջնորդներին` Միր Հուսեյն Մուսավիին եւ Մեհդի Քարուբին, որոնք ներկայումս տնային կալանքի տակ են:





























