Հաքերները Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ariane պաշտոնական կայքի տվյալները, որը ստեղծվել է արտասահմանում ճանապարհորդող քաղաքացիների համար, գողացել են, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով  նախարարարության հայտարարությանը:

Հանցագործության փաստը Ֆրանսիայի կառավարական կայքերի անվտանգության հարցն է բարձրացնում, չնայած նախարարությունը վստահեցրել էր, որ գողացված տվյալները գերգաղտնի չէին եւ որ կայքը անվտանգ է օգտատերերի համար:

Հայտարարության մեջ նշվում է, որ կայքից գողացել են անձնական տվյալներ, որոնք գրեթե անհնար է օգտագործել վնասակար նպատակներով, քանի որ դրանք չեն պարունակում ֆինանսական բնույթի կամ ուղղությունների վերաբերյալ որեւէ գաղտնի տեղեկատվություն:

Ariane կայքը ստեղծվել է 2010 թվականին արտասահմանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիների համար:

Այս պահին անհայտ է, թե որ երկրից են  հաքերները հարձակում կատարել: