Դրեզդենում բախում է տեղի ունեցել նեոնացիստների հանրահավաքի մասնակիցների եւ նրանց հակառակորդների խմբի միջեւ:
Քաղաքում հավաքվել են մինչեւ 4 հազ. ուլտրաաջեր` Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կողմից քաղաքի ռմբահարման 66-րդ տարելիցի կապակցությամբ ցույց անցկացնելու համար, որը թույլատրված է եղել իշխանությունների կողմից: Որոշ տեղեկություններով` միաժամանակ, քաղաքում հավաքվել են այդ ակցիայի մոտ 10 հազ. հակառակորդներ:
Աջ արմատականների շարժմանը պատկանող ցուցարարների մեծ մասը շրջափակվել են երկաթգծի կայարանի տարածքում: Միայն մի մասին է հաջողվել ոստիկանության ուղեկցությամբ անցնել քաղաքի փողոցներով: Բախումներ թույլ չտալու համար ավելի քան 5 հազ. ոստիկան է քաղաք դուրս բերվել:
Երթը խանգարելու նպատակով ուլտրաձախերը բախումներ են ունեցել ինչպես աջ արմատակնների, այնպես էլ իրավապահների հետ: Ոստիկանությունն ստիպված է եղեկ գործադրել ջրցան մեքենաներ, մահակներ եւ արցունքաբեր գազ:
Ուլտրաաջերի նմանատիպ ակցիան անցած տարի նույնպես ձախողվել էր: 2010 թ փետրվարի 13-ին քաղաքի ավելի քան 15 հազ. բնակիչներ կենդանի պատ կազմելով թույլ չէին տվել նեոնացիստների սգո երթը:





























