Գերմանիայում անցկացվելիք «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի «Eldrine» խումբը, որը հաղթել է ազգային եզրափակիչում: Վրաստանի հանրային հեռարձակողի կողմից այսօր անցկացված Եվրատեսիլի ներքին ընտրական մրցույթին մասնակցել է յոթ կատարող եւ խումբ:
Ըստ «Գրուզիա Online»-ի`ժյուրիի եւ հեռուստադիտողի կողմից ընտրվել է «Eldrine»խումբը` «One more day» երգով:
«Եվրատեսիլ 2011» երգի մրցույթը կանցկացվի Գերմանիայում`մայիսի 10 -14-ը:


























