Լիբիայում տասնյակ օտարերկրացիներ են ձերբակալվել, որոնք Թունիսի, Եգիպտոսի, Սուդանի, Սիրիայի քաղաքացիներ են, կան նաեւ թուրքեր ու պաղեստինցիներ: Նրանք մեղադրվում են մթնոլոտն ապակայունացնելու մեջ:
Փետրվարի 15-ից Լիբիայում անցկացվում են բողոքի ակցիաներ երկրի ղեկավար Մուամարա Քադաֆիի հրաժարականի պահանջով: Նա երկիրը կառավարում է արդեն 42 տարի: Իշխանությունները կոպտորեն ճնշում են ցուցարարներին, հաղորդվում է 200 զոհի մասին:
Վերջին շաբաթների ընթացքում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում արաբական մի շարք երկրներում, եւ դրանք արդեն հանգեցրել են իշխանափոխության Եգիպտոսում եւ Թունիսում: Ներկայումս անկարգությունները շարունակվում են Եմենում, Բահրեյնում եւ Լիբիայում: Հակակառավարական ելույթներ են տեղի ունեցել նաեւ Ալժիրում, Իրաքում, Հորդանանում:




























