Իրանական երկու ռազմանավեր հատել են Սուեզի ջրանցքը եւ ուղղվել դեպի Սիրիա, հղորդում է իրանական պետական Al Alam հեռուստաընկերությունը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` Եգիպտոսի իշխանությունները դրական պատասխան էին տվել Կահիրեում իրանական դիվանագիտական ներկայացուցչության` ջրանցքով նավերի անցման թույլտվության վերաբերյալ հարցմանը:

Հիշեցնենք, որ իրանական ռազմածովային ուժերի նավերը Սուեզի ջրանցքը չէին հատել 1979թ. Իսլամական հեղափոխությունից ի վեր: