Թուրքիան Լիբիա է ուղարկել երկու ինքնաթիռ`իր քաղաքացիներին բողոքի թատերաբեմ դարձած Բենգազի քաղաքից տարհանելու համար:
ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ`ինքնաթիռները պատրաստ էին թռիչքի դեռ փետրվարի 19-ին, սակայն ավիաընկերությանը չի հաջողվել օպերատիվ կերպով թույլտվություն ստանալ լիբիական իշխանություններից:
Այսօր երևկու չվերթ է նախատեսվում, որոնք պետք է փոխադրեն Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիների, որոնք աշխատում են Լիբիայի շինարարական օբյեկտներում:
Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սելչուկ Ունալն ասել է, որ Լիբիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունն անում է հնարավորը` իր երկրի քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ:




























