Ճապոնիայում արհեստական «աստղային անձրեւ» կհրահրեն
Ճապոնիայում 2019թ․ հունվարին կարձակեն արբանյակ, որի օգնութամբ աշխարհում առաջին անգամ «աստղային անձրեւ» կտեղա։
Նշվում է, որ արբանյակին ուղեծիր կտանի ճապոնական տիեզերական JAXA գործակալության «Էպսիլիոն-4» հրթիռակիրը։ Այսպիսով «աստղային անձրեւը» 2020թ․ գարնանը Հերոսիմայի մերձակայքում 6 մլն մարդ կարող է տեսնել՝ տեղեկացնում է «360» հեռուստաալիքը։
Արբանյակի մեջ կտեղադրվեն 1 սմ տրամագծով 400 մետաղական գնդիկներ, որոնք կբոցավառվեն մթնոլորտ մտնելիս։
Ընկերության մամուլի ծառայությունում հայտնել են, որ արհեստական «անձրեւը» շրջակա միջավայրին չի վնասի։ «Էպսիլիոն-4»-ի արձակումը նախատեսված է իրականացնել Ուտինոուրա տիեզերակայանից՝ 2019թ․ հունվարի 17-ին։
Հետագայում ALE ընկերությունը ծրագրում է նման մետեորներ վաճառել տոները յուրօրինակ անցկացնել ցանկացողներին։ Հիմա դրանց արժեքը մոտ 10 000 դոլար է, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 8 մլն դոլար։





























