Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքի հրավեր կստանա մոտ 900 մարդ: Հարսանիքը նախատեսված է ապրիլի 29-ին: Հրավիրյալների կեսից ավելին արքայական ընտանիքի անդամներն ու հարսնացուի հարազատներն են, ինչպես նաեւ նորապսակների ընկերները: Մնացյալը բրիտանացի հայտնի քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, դիվանագետներ եւ այլ հայտնի անձինք են:
Ըստ Lenta.ru-ի` Բուքինհեմյան պալատում սակայն կլինեն ոչ բոլոր հրավիրյալները: Եղիսաբեթ II թագուհու անունից տրվող ճաշին հրավիրվել է մոտ 600 մարդ, իսկ փեսացուի հոր` արքայազն Չարլզի մոտ ճաշին կմասնակցի ընդամենը 300 հյուր:



























