Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում YouTube-ը, հիմնվելով կանոնների խախտման վրա, ավելի քան 58 մլն տեսահոլովակ եւ 224 մլն մեկնաբանություն է ջնջել, որպեսզի ցույց տա կոնտենտի խնդիրների դեմ պայքարում առաջընթացը՝ տեղեկացնում է Reuters-ը։

ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ասիայում պաշտոնատար անձինք եւ շահագրգիռ խմբերը ծայրահեղական եւ ատելություն սերմանող կոնտենտի արագ հայտնաբերման եւ հեռացման նպատակով ճնշում են գործադրում YouTube-ի, Facebook-ի եւ մյուս սոցցանցերի վրա։ Այդ կոնտենտը, քննադատների կարծիքով, բռնություն է հրահրում։

Հնդկաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, չցանկանալով իր անունը նշել, հայտարարել է, որ սոցցանցերը համաձայնել են բավարարել անցանկալի կոնտենտը 36 ժամվա ընթացքում հեռացնելու իշխանությունների հայտերը։