Պեկինի ոստիկանությունը եւ զինվորականները փետրվարի 20-ին կանխել են զանգվածային ցույցի անցկացումը, որի կոչերը տարածվել են ինտերնետում:
«Հասմիկների հեղափոխություն» անունով բողոքի ակցիայի մասնակցության վերաբերյալ կոչերն ինտերնետում հայտնվել են փետրվարի 19-ին: Ականատեսների գնահատականներով`»ժողովրդավարության, սննդի, բնակարանի եւ արդարության» պահանջով հանդես գալու կոչերի աղբյուրն արտերկրից է եղել:
Մոտ հարյուր մարդ, հիմնականում Չինաստանի տարբեր նահանգներից եկած <հյուրեր>, հավաքվել են Պեկինի կենտրոնում գտնվող բանուկ Վանֆուցզին փողոցում: Նախապես ակցիայի մասին տեղեկացված հասարակական կարգի պահապանները հաշված րոպեների ընթացքում խափանել են այն:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` ձերբակալվածների մասին տեղեկություններ դեռեւս չկան, շատ «մասնակիցներ» եղել են պատահական հետաքրքրասեր անցորդներ:
Ականատեսների վկայությամբ`ցուցարարների մի մասը փորձել է ակցիա կազմակերպել նաեւ Տյանանմեն հրապարակում, սակայն ոստիականությունն անմիջապես ցրել է նրանց: Թե ինչ էին պահանջել հավաքվածները, հայտնի չէ:





























