Թունիսի հատուկ ծառայությունները վերջերս հետախուզել են արդեն նախկին նախագահ Զին ալ Աբիդինա բեն Ալիի մերձմայրաքաղաքային Քարտաժում գտնվող նախագահական պալատը եւ գաղտնարաններում հայտնաբերել են միլոնների հասնող դոլար եւ եվրո, եզակի խոշոր ադամանդներ ու ոսկի:

Գաղտնարանները տեղեկայված են եղել նկարների, վարագույրների, պալատի գրադարանի գրադարակների ետեւում: Թանկարժեք զարդերի եւ արտարժույթի ընդհանուր արժեքի մասին առայժմ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ հունվարին Թունիսում իրականացվեց «հասմիկների հեղափոխություն», որը հանգեցրեց բռնի իշխանափոխության: Նախագահ Զին ալ Աբիդինա բեն Ալին ընտանիքով փախչել էր Սաուդյան Արաբիա եւ հաջորդ իսկ օրը հեռացվել պաշտոնից: