Գտնվել է 1945 թ. անհետ կորած Լուկաս Կրանահի Աստվածաշունչը: Գիրքը շուտով Գերմանիայում համընդհանուր դիտման կհանվի: 

Մասնագետները հաստատել են դրա իսկությունը, որի ստեղծմանը մասնկացել է նաեւ Մարտին Լյութերը:  Սակայն խիստ գաղտնի է պահվում, թե որտեղ է եղել եւ որտեղից է հայտնաբերվել հնագույն հատորը:

Խոսքը 1541թ. հրատարակված երեք հատորներից առաջինի մասին է, որն անհետացել էր Անհալտի գրադարանից 1945 թ-ին: Այսպիսով, եզակի եռահատորը նորից լիարժեք է: Newsru.com-ի փոխանցմամբ` երկրորդ հատորը,  որը եւս անհետացել էր Երկրորդ համաշխարհայինի վերջին, գտնվել է 1996-ին:

Իշխան Գոերգ III Անհալտցին (1507 -1553) հանձնարարել էր իր սեփական երկհատոր Աստվածաշունչը բաժանել երեք մասի: Գիրքը տպագրված է մագաղաթի վրա:  Առաջին հատորի 500 էջերը պարունակում են Լուկաս Կրանահ-ավագի շուրջ 60  փորագրանկար: