Ղարաբաղյան հակամարտությունը կարող են կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, իսկ միջազգային միջնորդները անցած տարիներին ոչինչ չեն արել իրավիճակի իրատեսական կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ղարաբաղի հարցով Մինսկի խումբն այս տասնամյակների ընթացքում ոչ մի բան չի արել եւ չի անի, մինչեւ նախագահները (Հայաստանի եւ Ադրբեջանի - խմբ.) չնստեն ու չասեն, «Եկեք խնդիրը լուծենք մարդկանց շահերի շրջանակում»,- ուրբաթ ռուսական մեդիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն:





























