Տյումենում ձերբակալել են մի թմրավաճառի` Հայաստանի քաղաքացու, ով ապօրինի ապրանք էր բերել Նովոսիբիրսկից:

Տաքսին, որով թմրավաճառը երթեւեկում էր երկու մեծ պայուսակներով, կանգնեցրել են Իշիմի արվարձանում: Թմրանյութը եղել էր կպչուն ժապավենով փաթաթված 16 փաթեթներում: Դրանց մեջ եղել է մոտ 20 հազար չափաբաժին թմրանյութ: Սա թմրանյութի ռեկորդային քանակ է, որ վերջին տարիների ընթացքում առգրավվել է Տյումենի ոստիկանների կողմից: