UNIStream գումարային փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունը Հայաստանում 2010թ. աճել է 8,5 տոկոսով եւ հասել 597 միլիոն դոլարի: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Մեկ տարի առաջ հանրապետությունում փոխանցումների ծավալը 550 միլիոն դոլար էր: Համակարգի փորձագետները նկատում են, որ 2010թ. երկրորդ կիսամյակին ծավալի աճը կազմել է 14,7 տոկոս:

UNIStream-ն այսօր Հայաստանում աշխատում է իր ռազմավարական գործընկերոջ` Յունիբանկի միջոցով:  Փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, ռուբլիներով եւ հայկական դրամներով: