Հայաստանի 43-ամյա քաղաքացին, ով մեղավոր էր ճանաչվել կուրիլյան ոստիկանին կաշառք տալու փորձի մեջ, դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ 2010թ. ապրիլի 24-ի երեկոյան Սախալինի 38-ամյա բնակչին հարբած վիճակում տեղափոխել են ոստիկանոթյան բաժին: Իմանալով ընկերոջ ձերբակալության մասին, Հայաստանի քաղաքացին օգնության է շտապել, եւ դատարան չդիմելու համար բաժնի պետին 2 հազար ռուբլու չափով կաշառք է առաջարկել: Ոստիկանության աշխատակիցը գումարից հրաժարվել է:

Հայաստանի քաղաքացին պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում;