Դեկտեմբերի 15–ին ականի Արցախի զորամասերից մեկում ականի պայթյունից ժամկետային զինծառայող  է վիրավորում ստացել։ Վիրավորում ստացած զինծառայող Գեւորգ Հովհաննիսյանը տեղափոխվել Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ։

Հոսպիտալից NEWS.am-ին հայտնեցին, որ նա ստացել ձախ ոտնաթաթի եւ դեմքի ձախ կեսի վիրավորում, եւ  գտնվում է կայուն ծանր վիճակում։

Հոսպիտալից մեզ հայտնեցին, որ այսօր հոսպիտալ է տեղափոխվել նաեւ պայմանագրային զինծառայող Սիսիանից, ով որովայնի հրազենային վիրավորում է ստացել։

Հոսպիտալից տեղեկացրեցին, որ 3 օրվա մեջ տարբեր վնասվածքներով 4 զինծառայող  է տեղափոխվել հոսպիտալ։