Լիբիայում թուրքեր են ձերբակալվել, ովքեր մեղադրվում են զանգվածային հուզումներ հրահրելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով լիբիական լրատվամիջոցները։

Տարածված տեղակատվության մեջ նշվել է, թե իսրայելական վարչակարգի կողմից ուղղորդված մահմեդականների մեջ են նաեւ թուրքեր, ովքեր ձերբակալվել են Լիբիայում զանգվածային հուզումներ եւ բողոքներ հրահրելու մեղադրանքով։

Լիբիայում Թուրքիայի դեսպանությունը այս կապակցությամբ անմիջապես հարցում է ուղարկել Լիբիայի իշխանություններին՝ պահանջելով ապացույցներ եւ մանրամասն տեղեկություններ հաղորդել ձերբակալված թուրքերի վերաբերյալ։