Ուկրաինայի կառավարությունը մինչեւ 2020թ․ հունվարի 1-ը ներառյալ երկարաձգել է Ռուսաստանից ապրանքների դեմ էմբարգոյի եւ այլ ապրանքների համար ներկրման տուրքերի ժամկետը՝ տեղեկացնում են Ուկրաինական նորությունները։

Մասնավորապես, նախարարների խորհուրդը փոփոխություններ է կատարել 2015 թ․ դեկտեմբերի 30-ի «Ռուսաստանից ծագման ապրանքների մաքսային ներկրման արգելքի մասին» իր որոշման մեջ։

Ավելի վաղ դրա գործողությունը երկարաձգվել էր մինչեւ 2019թ․ դեկտեմբերի 31-ը (ներառյալ)։

Այս պատժամիջոցները մտցվել էին ի պատասխան Ուկրաինայի դեմ ՌԴ համապատասխան առեւտրային արգելքների եւ սահմանափակումների։