Ադրբեջանցի ուսանողները, ովքեր կրթություն են ստանում Իրանում, ակցիա են կազմակերպել Թեհրանում, Ադրբեջանի դեսպանատան առաջ։
Ինչպես հայտնում է Salam news-ը, վկայակոչելով իրանական լրատվամիջոցները, ակցիայի մասնակիցները դեմ են արտահայտվել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքին, նշելով, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը։
Նրանք նաեւ դատապարտել է ձերբակալված հավատացյալների ձերբակալությունները: Պիկետն անցել է առանց միջադեպի, իսկ վերջում բանաձեւ է ընթերցվել։
Հիշեցնենք, որ հիջաբ կրելը, արգելվել էր կրթության նախարարության որոշմամբ։





























