Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կառավարության աշխատակազմին արգելել է Huawei հեռախոսներ օգտագործել այն բանից հետո, երբ երկրի Կիբեռանվտանգության ազգային վարչության ղեկավար Դուշա Նավրատիլն ասել է, որ չինական Huawei եւ ZTE ընկերությունների արտադրանքը սպառնում է երկրի անվտանգությանը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նավրատիլի խոսքերով՝ չինական օրենքները երկրում աշխատող մասնավոր ընկերություններից պահանջում են համագործակցել հետախուզության բնագավառում։ Բացի այդ, նա հիմա է որոշել բարձրացնել այդ հարցը, քանի որ չեխական Անվտանգության խորհուրդն իր ամենամյա զեկույցում նշել է երկրում չինական հատուկ ծառայությունների ակտիվացման մասին։