Անհայտ հաքերներին հաջողվել է առեւանգել եւ հրապարակել այն նամակագրությունը, որ ԵՄ երկրների դիվանագետները մի քանի տարի շարունակ վարել են, այդ թվում եւ Ռուսաստանի վերաբերյալ նամակագրությունները, հաղորդում է TASS-ը` վկայակոչելով The New York Times-ը:
Ինչպես գրում է թերթը, դա հաստատել է Area 1 ընկերությունը, որը հիմնել են Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության (NSA) նախկին աշխատակիցները եւ կիբերանվտանգության ոլորտում աշխատողները։ Ընկերության տվյալներով, այդ տվյալները հրապարակվել են ինչ-որ ցանցային ռեսուրսում: Area 1-ի աշխատակիցները թերթի լրագրողներին թույլ են տվել ծանոթանալ մոտավորապես 1,1 հազար հաղորդագրությունների, որոնք ավելի վաղ փոխանցվել էին դիվանագիտական ուղիներով:





























