Ամբողջ աշխարհում գիտական փայլատակումներ են տեղի ունենում, որոնք կարող են բարելավել Երկրի վրա կյանքը եւ փոխել իրականության մասին մեր պատկերացումը ...

Ամեն տարի աշխարհի գիտնականները գիտական փայլատակումներ են ունենում, որոնք կարող են բարելավել Երկրի վրա կյանքը եւ փոխել իրականության մասին մեր պատկերացումը: Ներկայացնում ենք անցնող տարվա ​​10 ամենակարեւոր գիտական իրադարձությունները:

Մկների ծերացման կասեցումը

Մարտի 2018թ.-ին Cell ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, Բոստոնի թիմը՝ դոկտոր Դեյվիդ Սինկլերի գլխավորությամբ, հայտարարեց մկների ծերացման պրոցեսը կանխելու գյուտի մասին: Կաթնասունների ծերացումը կապված է գոյատեւման համար անհրաժեշտ nicotinamide-adenine dinucleotide (NAD) մոլեկուլի հետ: Ժամանակի ընթացքում NAD-ը բնական ճանապարհով նվազում է, ինչը հանգեցնում է տարիքային հիվանդությունների: Երբ Սինկլերը հայտնաբերեց, որ կարելի է NAD-ի մակարդակը բարձրացնել տարեց մկների մոտ առկա սննդային հավելվածով, բջիջները երիտասարդացան, եւ փորձանմուշների ընդհանուր առողջությունը բարելավվեց:

Իդեալական տարբերակում Սինքլերը եւ նրա թիմը հույս ունեն նաև մարդկանց վրա նման մի փորձի անցկացման: Եթե ​​արդյունքները համընկնեն, գիտնականները կարող են վերամշակել սննդային հավելումը, որը կդանդաղեցնի ծերացումը եւ կնվազեցնի տարիքային հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են, օրինակ,  քաղցկեղը եւ Այլցհեյմերի հիվանդությունները։

Տիեզերքում գտնվելուց հետո գեների վարքագծում փոփոխությունները

Նմանապես, 2018թ. մարտին ՆԱՍԱ-ն հայտարարեց երկվորյակների ուսումնասիրության ծրագրի ընթացքում տեղի ունեցած զարմանալի հայտնագործության մասին: Պարզվում է, որ տիեզերքում անցկացրած ժամանակը, ըստ էության, կարող է փոխել որոշ գեների վարքը: Տիեզերքից վերադարձի ժամանակ Սքոթ Քելլիի ԴՆԹ-ում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: ՆԱՍԱ-ն Սքոթ Քելլիին ուղարկել է տիեզերք, իսկ նրա երկվորյակ եղբորը`Մարկ Քելլիին, թողել է Երկրի վրա: Երբ Սքոթը վերադարձել է, գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են նրա ֆիզիոլոգիան: Սքոթի արդյունքները համեմատել են Մարկի արդյունքների հետ։ Այսպես, Սքոթի գեների վարքում հայտնաբերվել են որոշ փոփոխություններ: Եւ չնայած տիեզերական թռիչքների ընթացքում գենային վարքային փոփոխությունը հազվադեպ չէ, գիտնականները կարծում են, որ փոփոխությունների մոտ 7 տոկոսը կրկնվող ​է: Ենթադրվում է, որ փոփոխությունները պայմանավորված են ուժեղ բորբոքման եւ ստացված սննդանյութերում  փոփոխությունների հետևանքով թթվածնային անբավարարությամբ:

Ոչխարի եւ մարդու հիբրիդի լաբորատոր պայմաններում ստեղծումը

Փետրվարի 17-ին գիտնականները հայտարարեցին ոչխարի էմբրիոնների ստեղծման մասին, որոնք 0.01%-ով մարդունն են, եթե նկատի ենք ունենում  բջիջների քանակը: Սա մարդու եւ կենդանու հիբրիդի երկրորդ հաջողակ փորձարկումն էր. 2017թ.-ին ստացվել էին խոզի եւ մարդու բջիջներից էմբրիոններ: 28-րդ օրվանից հետո էմբրիոնները չեն զարգացել: Գիտնականները հույս ունեն, որ մարդու եւ կենդանու հիբրիդների աճեցումը կօգնի լաբորատոր պայմաններում մարդկային օրգանների ստացման մեթոդ մշակել:

Բարձրէներգետիկ նեյտրոնների աղբյուրի որոշումը

Հուլիսի 12-ին գիտնականները հրապարակեցին մի ուսումնասիրություն, որտեղ  նկարագրվում էր, թե ինչպես է իրենց հաջողվել պարզել նեյտրոնի ճշգրիտ աղբյուրը կամ այսպես ասած «ուրվականի մասնիկները»: Նեյտրոնները հիմնային, գործնականում զանգված և լիցքավորում չունեցող մասնիկներ են։ Դրանք ոչ ավելին են, քան էլեկտրոնը, եւ կարող են ուղիղ գծով ճամփորդել Տիեզերքով՝ ոչ մի տեղ  չմխրճվելով և այլ մասնիկների հետ չշփվելով: Այլ կերպ ասած, դրանց դժվար է գրանցելը:

2017թ. սեպտեմբերին Հարավային Բեւեռի IceCube աստղադիտարանի աստղագետները կարողացան գրանցել բարձր էներգիայով օժտված նեյտրոններ եւ որոշել դրանց ծագումը: Պարզվեց, որ դրանք արձակվել են TS 0506 +056 բլազարից՝ Երկրից 3.7 միլիարդ լուսային տարում ՝ Օրիոնի համաստեղության ուղղությամբ:

Գիտնականները կարծում են, որ մասնիկները կօգնեն հասկանալ Տիեզերքի բազմաթիվ գաղտնիքները: Տարածության մեջ մասնիկների ճամփորդելու ունակությունն օգնում է հասկանալ Երկրից միլիարդավոր լուսային տարիների հեռավորության վրա տեղի ունեցած ֆենոմենները։  

Նեյտրոնները գիտնականներին կօգնեն նաեւ բացահայտել Տիեզերքի անցյալի վերաբերյալ գաղտնիքները՝ օրինակ, թե ինչու Մեծ Պայթյունից հետո նյութն ավելի մեծ է եղել, քան հականյութը: Ոմանք կարծում են, որ դա կարող է նույնիսկ գլխիվայր շուռ տալ ֆիզիկայի մասին հիմնարար պատկերացումները:

ԴՆԹ-նանոբոտն ի զորու է սպանել քաղցկեղածին բջիջները

2018թ. փետրվարին գիտնականները հայտարարեցին քաղցկեղածին բջիջները վերահսկող եւ ոչնչացնող նանոբոտների մշակման ոլորտում լուրջ ճեղքման մասին։ Մկների վրա իրականացված փորձարկումների ժամանակ, որոնց ներարկվել են մարդու քաղցկեղածին բջիջներ, ռոբոտները կարողացել են  գտնել բջիջները եւ կտրել արյան աղբյուրից, ինչի արդյունքում դրանք չորացել եւ ոչնչացել են: Այլ բջիջներին եւ մարմնի մասերին որեւէ վնաս չի հասցվել: Ըստ էության, բուժումը լիովին կանգնեցրել է ուռուցքի աճը: Գիտնականները հույս ունեն, որ նանոբոտները վերջապես կօգնեն բուժվել քաղցկեղով հիվանդներին:

Հեղուկ ջրի հայտնաբերում Մարսի վրա

Գիտնականները տասնամյակներ շարունակ փորձել են Մարսի վրա հեղուկ ջրի նշաններ գտնել: Չնայած այն հանգամանքին, որ Կարմիր մոլորակի տեղագրությունը եւ ստորգետնյա սառույցի նստվածքներն ակնարկում են ջրային անցյալի մասին, գիտնականներին, մինչեւ 2018 թվականի հուլիսը, չհաջողվեց գտնել հեղուկ ջրի հետքեր:

Հուլիսի 25-ին Իտալիայի տիեզերական գործակալությունը (ASI) հայտարարեց, որ հետազոտողները Mars Advanced Radar for Subsurface and Ionosphere Sounding Instrument (MARSIS) ռադարի օգնությամբ Մարսի վրա ստորգետնյա լիճ են գտել` մոտ 20 կիլոմետր լայնությամբ՝ մեկ ու կես կիլոմետր խորության վրա:

Կապիկների հաջողակ կլոնավորումը Չինաստանում

Մինչ ոչխարներին, խոզերին, մկներին, կատուներին, շներին եւ կովերին հաջողությամբ կլոնավորում էին անցյալում, կապիկների կլոնավորումը գիտնականների համար պատմականորեն լուրջ խնդիր էր: 2018թ.-ի հունվարի 24-ին Շանհայի Նեյրոկենսաբանության ինստիտուտը հայտարարեց երկու կապիկների հաջողակ կլոնավորման մասին, որոնց կոչեցին Հուահուա եւ Չժունչժուն:

Գիտնականներն օգտագործել էին այն մեթոդը, որի միջոցով կլոնավորվել էր ամբողջ աշխարհին քաջ հայտնի Դոլլի ոչխարը: Նրանք հույս ունեն  օգտագործել կապիկների կլոնները՝ ուսումնասիրելու համար մարդկային հիվանդությունները:

Ամենահին ժայռապատկերը

Այս տարվա սեպտեմբերին հետազոտողները հայտնեցին Homo sapiens-ի կողմից ստեղծված ամենահին պատկերի հայտնաբերման մասին: Հնագետները Հարավային Աֆրիկայի քարանձավներից մեկում գտել են քարի կտոր`ինը կարմիր գծերով: Նրանք եկել են այն եզրակացության, որ այդ օբյեկտը մոտ 73 հազար տարով ավելի հին է, քան նախկինում գտած բոլոր պատկերները: Հնագետները կարծում են, որ այս պատկերը կօգնի պարզել, թե ինչպես են մարդիկ օգտագործել սիմվոլները, որոնք արդյունքում հանգեցրին լեզվի եւ նույնիսկ քաղաքակրթության ձեւավորմանը:

Գծապատկերը հայտնաբերվել է Բլումբոս քարանձավում, Քեյփթաունից 300 կմ արեւելք: Գիտնականները նաեւ գտել են ատամներ, նիզակի ծայրեր, խխունջներից պատրաստված զարդեր եւ ոսկորից գործիքներ: Նրանք այնքան էլ համոզված չեն, թե ինչ գծեր են գծված, բայց համոզված են, որ դրանք միտումնավոր են գծվել։

 InSight մոդուլի հաջող վայրէջքը Մարսի վրա

InSight-ը Կարմիր մոլորակ է ուղեւորվել 2018թ. մայիսի 5-ին՝ Կալիֆոռնիա նահանգում գտնվող Վանդերբերգ ռազմա-օդային բազայից: Այս մոդուլի արձակումը ԱՄՆ-ի Արեւմտյան ափից առաջին միջմոլորակային առաքելության մեկնարկն էր: InSight-ը արձակվել է Atlas V հրթիռով՝ Cubsat MarCO-A-ի եւ MarCO-B-ի հետ միասին, որոնք ուղեկցել են մոդուլին հաջորդ 6.5 ամիսներին:

Նոյեմբերի 26-ին զոնդը վայրէջք է կատարել Մարսի մակերեսին: Սա առաջին բարեհաջող վայրէջքն էր Մարսի վրա՝ 2012թ. օգոստոսից ի վեր, երբ Կարմիր մոլորակ ժամանեց «Կյուրիոսիթի» ռովերը:

Հաջորդ երկու երկրային տարիներին InSight-ը կզոնդավորի Կարմիր մոլորակի մակերեւույթը եւ ընդերքը: Դրա համար մոդուլն օգտագործում է երկու հիմնական գիտական ​​գործիք՝ ջերմային զոնդը, որը հինգ մետրով մխրճվելու է Մարսի մակերեսին, եւ երեք աներեւակայելի ճշգրիտ սեյսմոմետրերով սարքը, որը կհետեւի «մարսացնցմանը», մետեորիտների անկմանը եւ այլ երեւույթների:

Voyager 2-ը դուրս է գալիս միջաստղային տարածություն

 «Voyager-2» տիեզերանավը, որն իր առաքելությունն սկսել է հեռավոր 1977 թվականին, ուսումնասիրել է Արեգակնային համակարգը չորս տասնամյակների ընթացքում: Նա մոլորակային թռիչքների ժամանակ դարձավ Նեպտունն ու Ուրանը ուսումնասիրող միակ զոնդը: Իր մոլորակային առաքելության ավարտին սարքը հասել է Արեգակնային համակարգի սահմանին:

Դեկտեմբերի 10-ին NASA-ն հայտնել էր, որ նոյեմբերի 5-ին Voyager 2-ը մտել է միջաստղային տարածք՝ դառնալով մարդու կողմից ստեղծված և Արեգակնային համակարգը լքած երկրորդ սարքը: Առաջին միջաստղային ճանապարհորդը եղել է Voyager-1 տիեզերանավը, որը լքել է հելիոլորտը 2012 թ. օգոստոսին: