ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան բաժնետոմսերի վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 19 ֆիզիկական եւ 4 իրավաբանական անձանց դեմ։ Ցուցակում ընդգրկվածները համարվել են ՀԳՎ-ի կամ «թրոլների ֆաբրիկայի» հետ կապված անձինք՝ տեղեկացնում է РБК-ն։
Պատժամիջոցներ են սահմանվել Անատոլի Չեպիգայի եւ Ալեքսանդր Միշկինի դեմ։ Ինչպես հավաստիացնում են The Insider-ը եւ Bellingcat-ը, իրականում այդպես են անվանում ԶՈւ Գլխավոր շտաբի Հետաքննությունների գլխավոր վարչության աշխատակիցներին, ում Արեւմուտքը մեղադրում է Սոլսբերիում Սկրիպալներին թունավորելու մեջ։
Ցուցակում կան մարդիկ, ում ԱՄՆ-ում համարում են ռուսական ռազմական հետախուզության հաքերներ։ Ցուցակից 8 մարդ արդեն ընդգրկված է ԱՄՆ պատժամիջոցերի նախորդ ցուցակներում։
Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ «Նորությունների դաշնային գործակալություն», «Տնտեսությունն այսօր», «Նեւայի նորություններ» եւ USA Really լրատվամիջոցների դեմ։





























