Իսրայելը Սիրիայում Իրանի ամրապնդումը թույլ չտալու համար ակտիվացնում է գործողությունները:  Հինգշաբթի Բեեր-Շեւա քաղաքում  Իսրայել-Կիպրոս-Հունաստան գագաթաժողովին ելույթի ժամանակ այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կշարունակենք գործել Սիրիայում, որպեսզի կանխենք Իրանի ռազմական ամրակայությունն այդ երկրում, որն ուղղված է մեր դեմ,  մենք մտադիր չենք կրճատել մեր այդ ջանքերը եւ մտադիր ենք դրանք ուժեղացնել», - ասել է Նեթանյահուն: