Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Հասան Ռոուհանին եւ Ռեջեփ Էրդողանը Ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի նիստի արդյունքում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

Նրանք ընդգծել են, որ միջոցներ կձեռնարկեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները 30 միլիարդ դոլարի հասցնելու համար:

Ռոուհանին եւ Էրդողանը նաեւ խորը մտահոգություն են հայտնել Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից միակողմանի, անարդարացի պատժամիջոցների վերսկսման առիթով՝ նշելով պատժամիջոցների բացասական հետևանքները քաղաքացիական բնակչության կյանքի, տարածաշրջանային առեւտրի, բարեկեցության եւ կայունության վրա: