ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալությունէ հայտնել Ալբանիային՝ իրանցի դեսպանին եւ մյուս դիվանագետին արտաքսելու համար, որոնք իբր մասնակցել են Ալբանիայի անվտանգությանը սպառնացող անօրինական գործողությունների՝ տեղեկացնում է AP-ն։

Ալբանիայի վարչապետ Էդի Ռամին գրած նամակում Թրամփը շնորհակալություն է հայտնել նրան «հետեւողական ջանքերի համար, որոնք գործադրվում են Իրանին եւ նրա ապակայունացնող գործունեությանը դիմակայելու համար»։

Ավելի վաղ Ալբանիայի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ երկու դիվանագետներ արտաքսվել են «դիվանագիտական իրավասությունները խախտելու համար»։

Իրանն այդ դեպքի համար մեղադրել էր ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին հայտարարել էր, որ «Ալբանիան դարձել է Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ որոշ ահաբեկչական խմբերի չկանխամտածված զոհը»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելն աշխատում են Իրանի եւ եվրոպական երկրների հարաբերությունների վերացման ուղղությամբ, եւ որ Ալբանիան չպետք է թույլ տա ուրիշներին ղեկավարել իր հարաբերությունները Թեհրանի հետ։