Apple ընկերությունը մտադիր է AppStore-ում նոր գործառույթ ներդնել, որը թույլ կտա ընկերներին հավելվածներ նվիրել, փոխանցում է Oane-ը:

Ծրագրերի համացանցային խանութի պաշտոնական էջում հաղորդվում է, որ օգտատերը հավելվածի օգտագործման իրավունքի փոխանցման համար պետք է վճարի եւ նշի հասցեատիրոջ հաշվի հասցեն:

AppStore-ում կատարված նվերները փոխանակման կամ հետվերադարձի ենթակա չեն լինի: Դրանք հնարավոր կլինի փոխանցել միայն հետ օգտատիրոջը, որը որոշել է նվերն անել: Գործողությունը շուտով ընդհանուր հասանելիությամբ կհայտնվի խանութի բոլոր օգտատերերի համար:

Նվերը հանձնելուց հետո հասցեատիրոջն այդ մասին փոստով նաեւ իրազեկում կուղարկվի: Այնուհետեւ նա պետք է անցնի հղումով եւ հաստատի այս կամ այն բնույթի կոնտենտի իրավունքը: