Կասպից ծովում իրանական առեւտրային նավը ճեղքվածք է ստացել, ինչի պատճառով սկսել է խորտակվել։ Ռազմածովային ուժերը փրկարարական աշխատանքներ են իրականացնում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ISNA-ին։
«Իրանի բանակի ռազմածովային ուժերի փրկարարական ջոկատները Հյուսիսային նավատորմի սուզակների հետ միասին տվյալ պահին գտնվում են նավի անձնակազմին փրկելու համար նախատեսված վայրում»,- հայտնում է լրատվամիջոցը։
ISNA-ի տվյալներով՝ նավի վրա մի քանի ժամ առաջ ճեղքվածք է առաջացել, որի պատճառով այն սկսել է ջրի տակն անցնել։




























