«Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO-2011» 10-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա ապրիլի 1-3-ին, որ կազմակերպիչներն են LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը եւ ՀՀ.առողջապահության նախարարությունը:

Ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաեւ բժշկական ապրանքների եւ ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:

Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 250 տոկոս աճ: Ցուցահանդեսին ներկայացված էին 25 տոկոսից ավել արտասահմանյան ընկերություններ: Այսկերպ, ցուցահանդեսի մասնակիցները եւ այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է հետ  չմնալ բժշկության եւ զարգացման միջազգային տեմպերից: