ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կազմել է 484.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.47 դրամ (նվազել  է 2.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 613.43 դրամ (նվազել է 1.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.10 դրամ (նվազել է 0.10 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 229.98 դրամ, ոսկի՝  19,615.47 դրամ, պլատին՝ 12,316.6 դրամ: