Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում հետախուզվում է Ինգուշիայի մի բնակչուհի, ով կասկածվում է ահաբեկչության կազմակերպման մեջ: Հնարավոր է, կինն ուղեւորվում է Մոսկվա: Հետախուզվողը Խավա Ֆարգիեւան է:

Որոշ տվյալներով, նա կարող է ահաբեկչություն իրականացնել Ստավրոպոլի մարզում:

Մոսկվայի ոստիկանությունը տեղեկություններ է ստացել Ֆարգիեւնայի, նաեւ Կիսլովոդսկի 27-ամյա բնակիչ Տիմուր Շերեմետովի դեմ: Վերջինս անհետ կորած է համարվում: