ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, թե սահմանին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի թանկացման վերաբերյալ արտահոսք եղավ վերջին օրերին՝ Փաշինյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի. «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցը պետք է քննարկենք»,-ասաց նա:

Հարցին՝ քննարկումների ընթացքում հայկական կողմից գազի սակագինը նվազեցնելու պնդումներ լինելո՞ւ են, Փաշինյանը պատասխանեց.  «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել, հուսով եմ՝ բանակցությունները հաջող կընթանան»:

Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկելու է բոլոր հնարավոր հարցերը։