NASA-ն հրապարակել է Երկրին մոտեցող արտասովոր աստերոիդի լուսանկարը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Գիտնականները նշում են, որ 2003 SD220-ն արտաքնապես նման է գետում լողացող գետաձիու։ NASA-ում աստերոիդն անվանել են «տոնական», քանի որ այն հայտնվել է կաթոլիկական Սուրբ ծննդի նախօրեին։

Երկնային մարմնի երկարությունը մոտ 1,6 կմ է։ Խոշոր չափի պատճառով այն համարվում է «պոտենցիալ առումով վտանգավոր», բայց NASA-ում կարծում են, որ մոտ ապագայում այն սպառնալիք չի ներկայացնում։

Մասնագետների տվյալներով՝ վերջին 400 տարում 2003 SD220-ը մեր մոլորակին մոտեցել է 2,9 մլն կիլոմետրով։ Հաջորդ անգամ երկնային օբյեկտը նման հեռավորության վրա կարելի կլինի տեսնել միայն 2070 թվականին։