Մենք շատ հաշագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան, շատ զբոսաշրջիկներ գան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանրապես, մտադիր ենք Իրանի հետ մեր տնտեսական ու քաղաքական հարաբերությունները խորացնել: Դրա համար կան բոլոր նախապայմանները Հայաստանում: Մենք մտադրված ենք կառուցողական եւ հույս ունենք, որ մեր բարձր մակարդակի փոխայցելություններով այդ բարձր ֆոնը կամրապնդվի»,-ընդգծեց նա: